Մենք լեգենդներ` միֆեր հյուսող ժողովուրդ ենք: Սկզբում հյուսում ենք այդ առասպելները, հետո մեզ թվում է, թե դրանք իրական են, եւ դառնում ենք դրանց գերին: Օրինակներ` ինչքան ուզեք: Տասնամյակներ շարունակ մի պինդ եւ սիրուն լեգենդ էինք հյուսել, որ Արցախը մեզ համար ամենաթանկ իրողությունն է, իսկ Արցախի հանձնումը, անգամ ոչ Արցախի, այլ նրան հարակից անվտանգության գոտու հանձնումը, մեր ժողովուրդը չի ների ոչ մի իշխանության:
Պարզվեց, որ շատ թանկ չէ, հանձնումն էլ ներվեց: Այսինքն` մենք երկար տարիներ ապրել ենք մի սին, իր տակ հող չունեցող, սիրուն լեգենդի մշուշում: Ասում էին` Սերժն իշխանությունը հանձնեց Նիկոլին, որ ինքը չստորագրի Ղարաբաղի հետ կապված զիջումները: Ընդ որում, ոչ մի` անգամ ամենավատ տարբերակում Արցախի հայաթափումը չէր դիտարկվում, վատագույնը, որ կարող էր լինել, 5 շրջանների վերադարձն էր:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում