Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Գնդեվազ-Ջերմուկ, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ