ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հունիսի 16-ին՝ վարչապետի որոշմամբ։
Ջավադյանը 2022 թվականի հայտարարատու տարում ձեռք է բերել 6 անշարժ գույք, իսկ տարեվերջին անշարժ գույքերի ընդհանուր թիվը կազմել է 14՝ 4 անհատական բնակելի տուն, 7 հողամաս, 1 ավտոտնակ եւ 1 ավտոկայանատեղի, 1 ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում։
Անշարժ գույքի մի մասը հենց Ջավադյանն է գնել, իսկ մյուս մասը կա՛մ նվիրատվություն է, կա՛մ ժառանգություն, որ ստացել է հենց 2022 թվականին։
Ջավադյանը ոչ միայն անշարժ գույքի քանակով է փայլում, այլ նաեւ վարած մեքենայով։ Նա 2020 թվականին գնել է 2019 թվականի արտադրության, Mercedes Benz մակնիշի մեքենա։ Հավելենք, որ ոչ բոլոր պաշտոնյաները կարող են իրենց թույլ տալ նման հաճույք՝ վարել նոր մեքենա։
Ջավադյանը ժառանգություն է ստացել նաեւ գումարի տեսքով՝ 63 մլն 900 հազար դրամ, որը ստացել է Յուրի Լեւոնի Ջավադյանից։ Նա ստացել է եւս 2 մլն 162 հազար դրամ, սակայն ինչ աղբյուրից՝ հայտնի չէ։
Հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 45 մլն դրամ։
ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպանի բանկային ավանդները կազմել են 112 հազար եվրո եւ 698 հազար ԱՄՆ դոլար։
Հավելենք նաեւ, որ Ջավադյանը միջազգային եւ արտաքին հարաբերությունների վերաբերյալ ոչ մի կրթություն չունի, սակայն այս պաշտոնում է եւ իշխանության սիրելին»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում