Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 18:45-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գոռ Մ.-ն իր վարած Kia Sportage մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Կանչով ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։