Aratashen Winery գիներանի և «ՍԻԹԻ-ԼԱՅՆ» ՍՊԸ-ի հովանավորությամբ և Արմավիրի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին և 21-ին Արմավիրի մարզում բնակվող 4-7 տարեկան 600 արցախցի երեխաների համար կազմակերպվեց տոնական միջոցառումներ, որոնք տեղի ունեցան Էջմիածնի մշակույթի տանը և Արմավիրի մարզպետի աշխատակազմի հանդիսությունների դահլիճում։
Միջոցառման շրջանակում Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատերախումբը, գեղարվեստական ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ, ներկայացրեց «Իսկական ընկերը» հեքիաթը։
Անսահման մեծ էր երեխաների ոգևորությունը, որն էլ ավելի կրկնապատկվեց նվերների հանձնումից հետո։
Կարդացեք նաև
Նշենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Aratashen Winery գիներանի ու «ՍԻթԻ-ԼԱՅՆ» ՍՊԸ-ի համագործակցության արդյունքում օրեր առաջ արցախցի շուրջ 30 ընտանիքի ըստ կարիքի տրամադրվեց տարբեր կենցաղային տեխնիկաներ։
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի անունից շնորհակալություն ենք հայտնում բոլոր բարերարներին՝ իրենց կատարած մեծ աշխատանքի համար։
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ