Օրերս Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» ուսանողական թատրոնում տեղի ունեցավ «Փարիզի Աստվածամոր Տաճարը» մյուզիքլի առաջնախաղը։
Հայկական ստեղծարար` բեմադրա-երաժշտական միտքն անդրադարձ կատարեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր Տաճարը»` ֆրանսերենով գրված առաջին պատմավեպին, վերածելով այն մյուզիքլի։
Բեմադրող ռեժիսորն Արտյոմ Ավետիսյանն է, որը վեպը վերածել է ներկայացման հիմքում ընկած պիեսի, իսկ երաժշտության և գործիքավորման հեղինակը կոմպոզիտոր Վահե Հայրապետյանն է։
Ներկայացման առաջնախաղին ներկա գտնվեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, թատերարվեստի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք ներկայացման ավարտին հայտնեցին իրենց գոհունակությունն ու քննարկում ունեցան ներկայացման դերասանների (քոլեջի արվեստի մասնագիտությունների ամբիոնի ուսանողների) հետ` կիսվելով իրենց մասնագիտական փորձով ու գիտելիքով։
«Փարիզի Աստվածամոր Տաճարը» մյուզիլքն իր պատվավոր տեղը զբաղեցրեց թատրոնի խաղացանկում։ Թատրոնի տնօրենությունն ընդգծում է, որ մուտքն ազատ է ու կոչ է անում կրթական ոլորտի ներկայացուցիչներին` մանկավարժներին, խմբային այցեր կազմակերպել ներկայացումը դիտելու համար։
Վ. ՊԱՊՈՅԱՆ