Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ն միկրոչիպեր է ներկրում Թուրքիայի ու Մարոկոյի նավահանգիստներով

Դեկտեմբեր 21,2023 20:00

Ռուսաստանն  օգտագործել է Թուրքիայի ու Մարոկոյի նավահանգիստները տեխնոլոգիական սարքավորումների ներկրման համար։   Նման պնդում է առաջ է քաշել  «New York Times»-ը՝ նշելով, որ այդ երկրներից նավահանգիստներով  Ռուսաստան է ներկրվել հեռահաղորդակցային  սարքավորումներ և միկրոչիպեր։

Ըստ թերթի՝  տեղի է ունեցել ռուսական կառավարության էլեկտրոնային հասցեների միջոցով ուղարկված նամակների բովանդակության արտահոսք։

Նշվում է, որ սպառազինության համակարգերի միկրոչիպերը և անօդաչու թռչող սարքերն այժմ արդեն այնքան էլ դժվար չէ ձեռք բերել Ռուսաստանի համար:

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում պատերազմից ի վեր՝  22 ամիսների ընթացքում, Ռուսաստանը ուղիներ է գտել  նման տեխնիկական սարքավորումներ ներկրելու համար՝ խուսափելով նաև պատժամիջոցներից։

Ըստ թերթի՝ մի շարք միջնորդների օգնությամբ Ռուսաստանն ապրանքներ է ստանում արևմտյան  այնպիսի հայտնի ընկերություններից, ինչպիսիք են՝ «‎Cisco-ից», «‎HP»-ից, «‎Juniper»-ից, «Ericsson»-ից և «‎Nokia-ից»։

Պարբերականը նաև տեղեկացնում է, որ  ռուսական «Nag» առցանց խանութը բարձր տեխնոլոգիական արտադրանք է գնել ԱՄՆ-ից 100 մլն դոլարով, իսկ Չինաստանից՝ 150 մլն դոլարով։

Աղբյուր` Ermenihaber.am/Cumhurriyet.com.tr

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031