Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանը երկու տարի չի կարող հավաքներ կազմակերպել, մասնակցել դրանց և փոխել բնակության վայրը

Դեկտեմբեր 21,2023 18:22

Մնացական Մարտիրոսյանը բավարարեց դատախազի պահանջն ամբողջությամբ․ Ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս (1 տարի 11 ամիս  կալանքի հաշվանցմամբ), կազմակերպել, մասնակցել հավաքների, այլ հանրային միջոցառումների ու փոխել բնակության վայրը.

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր հրապարակեց «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի գործով վճիռը:

Հիշեցնենք, հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանն «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի համար՝ 1 տարի 11 ամիս եւ 4 օր պատժաչափ էր պահանջել: Հանրային մեղադրողը դատարանին միջնորդեց, որպեսզի Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառվի 2 տարի 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում։ Սա ամենախիստ պատժաչափն է, որը նախատեսված է Չալաբյանին մեղսագրվող արարքի համար։ Նման պատժամիջոց կիրառելու համար դատախազը նկատի է ունենում նաեւ այն հանգամանքը, որ նախաքննության եւ դատաքննության փուլում Ավետիք Չալաբյանն ընդհանուր առմամբ 3 ամիս եղել է կալանավորված. կալանքի յուրաքանչյուր օրը հաշվվում է 2 օր։

Ինքը՝ Ավետիք Չալաբյանը, համարում է, որ ունի բացառապես քաղաքական տրամաբանություն եւ հիմք։

Հիշեցնենք նաեւ, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իշխանության կամակատար դատավոր Մացոն դակեց վերևից իջեցված որոշումը։ Այդ քայլից հասկացվեց, որ Չալաբյանի և Աշոտյանի կարգի մարդիկ շատ վտանգավոր են դատարկագլուխ դըմփ-դըմփ-հու-երի համար և ամեն ինչ անում են խելացի ու հայրենասեր մարդկանց քաղաքական կյանքից մեկուսացնելու համար։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031