Կառավարության նախաձեռնությամբ նախատեսվում են փոփոխություններ եւ լրացումներ Աշխատանքային օրենսգրքում: Նոր համակարգի` Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման հարթակի ներդրման առնչությամբ բավականին հարցեր եւ մտահոգություններ են առաջացել գործատուների եւ աշխատողների ներկայացուցչական մարմինների` արհմիությունների մոտ:
Հարցի առնչությամբ դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քննարկում ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, որին մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից` գործադիրից եւ օրենսդիրից, արհմիություններից, Ամերիկյան առեւտրի պալատից:
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի ներկայացմամբ մտահոգությունները շատ են` անձնական տվյալների պաշտպանություն, համակարգի հուսալիություն: «Համակարգն այնքան մատչելի պետք է լինի, որ ոչ գործատուից եւ ոչ էլ աշխատողից չպահանջվի որեւէ ֆինանսական լրացուցիչ ծախս, իսկ աշխատողը հեշտությամբ կարողանա մուտք գործել համակարգ, տեսնել կազմած պայմանագիրը եւ «հաստատում» կոճակով ընդունել գործատուի կողմից առաջարկված աշխատանքային պայմանագիրը, որը կհամարվի պայմանագրի կնքում էլեկտրոնային հարթակի միջոցով»,- մանրամասնել է Հերիքնազ Տիգրանյանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել էլեկտրոնային շտեմարանների թվայնացմանը, թվային համակարգում մուտքագրման գործընթացին:
Կարդացեք նաև
Կարեւորելով նման քննարկումները` հանձնաժողովի նախագահը նշել է, որ հարցը մինչեւ խորհրդարանում քննարկելը պետք է հասկանալ բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ` այն կիրարկելի եւ իրատեսական դարձնելու համար:
ՀՀ ԱԺ