Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացավ «Mix fight 54» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մենամարտեց ռուս մարզիկ Ալեքսեյ Նովիկովի հետ։
Ռուս մրցակիցը, թեպետ MMA-ի տարբեր մարտերում ուներ հաղթանակներ, սակայն Կամո Ունանյանի հետ մարտն ավարտվեց հենց առաջին ռաունդում։ Կամոն նոկաուտի ենթարկեց ռուս մրցակցին ու փայլուն հաղթանակ տանելով MMA-ում գրանցեց այս տարվա իր 5-րդ հաղթանակը։
Մարտի ավարտին Կամո Ունանյանը հայտարարեց, որ այս հաղթանակը նվիրում է իր ընկեր, սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի հիշատակին, ով օրերս անժամանակ հեռացավ կյանքից։
Հիշեցնենք, որ MMA մարզաձևում սա Կամո Ունանյանի 5-րդ գերազանց հաղթանակն է, որից 4-ը՝ նոկաուտով։ Նա MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 5 հաղթանակ և ոչ մի պարտությունը։ MMA-ում նրա դեբյուտային մենամարտը տեղի ունեցավ այս տարվա մարտի 26-ին՝ Հայաստանում, որի ժամանակ Ունանյանը մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ և ջախջախիչ հաղթանակ տարավ։ Իսկ ապրիլի 30-ին մենամարտեց ռուս մարզիկ Սեմյոն Չինովի հետ և ընդամենը 20 վայրկյան պահանջվեց, որպեսզի Ունանյանը նոկաուտի ենթարկի մրցակցին։ Երրորդ հաղթանակը տարավ Ղրղըզստանի MMA-ի չեմպիոն 19-ամյա Տեմիրլան Էմիրլանովի նկատմամբ՝ մենամարտը տևեց ընդամենը 40 վայրկյան, քանի որ Ունանյանը նոկաուտի ենթարկեց երիտասարդ մարզիկին։
Կարդացեք նաև
Չորրորդ հաղթանակը գրանցեց սեպտեմբերի 3-ին՝ ուզբեկ մարզիկ Ալիմժոն Շադմանովի նկատմամբ։ Մարտը ընդամենը տևեց 2 րոպե 58 վայրկյան, Կամո Ունանյանը հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց ուզբեկ մրցակցին։
Հայաստանի կարատեի միության լրատվական