Լրահոս
Օրվա լրահոսը

«Էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք․․․», «պետք լինի, Վարդաշեն կուղարկենք»․ ինչո՞ւ ՄԻՊ-ը չի արձագանքում Փաշինյանի սպառնալիքներին

Դեկտեմբեր 21,2023 15:10

«Մեր աշխատանքի հետ կապված դժգոհություններ սովորաբար բացառապես ներկայացնում են քաղաքական գործունեությամբ զբաղվող անձինք։ Ես երբեւէ, որպես մարդու իրավունքների պաշտպան եւ որեւէ այլ պաշտոնում, չեմ դառնալու գործիք քաղաքական տարբերի ուժերի ձեռքում, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժերն են դրանք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հարցին, որ քաղաքացիները ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ցույց էին արել։ Նա նշեց, որ իր գործունեությունն իրականացնում է բացառապես իրավական սկզբունքների եւ իրավական արժեքների հիման վրա։

Հարցին, եթե դեմ է քաղաքական ուժերի ձեռքին գործիք դառնալուն, ինչո՞ւ հստակ գնահատական չտվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արարքին, երբ նա թքեց քաղաքացու վրա կամ ինչո՞ւ գնահատական չտվեց Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին ուղղված սպառնալիքին, թե «ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման հնգամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք», «պետք լինի, Վարդաշեն կուղարկենք», Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Ես բացառապես իրավական գործիքներով եմ խոսում բոլոր պետական մարմինների հետ։ Դուք տեսնում եք, որ արատավոր դրսեւորումները դատապարտվում են։ Հրապարակային ես անընդհատ խոսում եմ այն մասին, որ մենք ունենք ատելության խոսքի, քաղաքական մշակույթի շատ վատ մակարդակ։ Եվ դա չի վերաբերում մեկ քաղաքական ուժի կամ մեկ քաղաքական գործչի։ Սա շատ ընդհանուր խնդիր է եւ այս խնդիրը պետք է ստանա լուծում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031