Օտարերկրյա զինվորական կցորդների համար ճեպազրույցում ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ Մոսկվան շարունակում է Երևանի և Բաքվի միջեւ ամենասուր հակասությունների լուծմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը միտված աշխատանքը։
«Անդրկովկասում իրադրությունը մնում է լարված, բայց կայունացման միտում ունի»,- նշել է Գերասիմովը։
Նրա խոսքով՝ ռուսական զորակազմը շարունակում է կատարել առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում։
ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը նշել է՝ ՌԴ-ն նպատակասլաց աշխատանք է իրականացնում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հայ-ադրբեջանական առավել սուր հակասությունների կարգավորման ուղղությամբ։