«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել է «Խոջավենդի» (Հադրութ) և Խոջալուի շրջաններ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանք, մասնավորապես, եղել են այս տարվա սեպտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կարմիր Շուկա գյուղում։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Կարմիր Շուկան «ռազմավարական շահավետ դիրք ունի կարևոր ճանապարհների խաչմերուկում»։
Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան այցելել են նաև տեսնելու Ստեփանակերտից 37 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ավելի քան 2000 տարեկան չինարի (տնջրի) ծառը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: