Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ իրավական ակտի հիման վրա ազատ արձակվեցին ու հանձնվեցին ադրբեջանցի դիվերսանտները․ ՄԻՊ-ը չունի պատասխան

Դեկտեմբեր 21,2023 13:52

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ իրավական ակտի հիման վրա ազատ արձակվեցին ու Ադրբեջանին հանձնվեցին ՀՀ-ում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի երկու դիվերսանտները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 32 հայ գերիների, իսկ դրա դիմաց ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցեց ադրբեջանցի 2 դիվերսանտ ահաբեկիչներին, որոնցից մեկը սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին։

Հայաստանում հարցադրումներ են հնչում, թե ի՞նչ հիմքով ու իրավական ակտով են ՀՀ բանտերից ազատ արձակվել ու Բաքվին փոխանցվել ցմահ ազատազրկման դատապարտված Հուսեյն Ախունդովն ու 11 տարի ազատազրկման դատապարտված Ագշին Բաբիրովը։

«Այս պահին դեռեւս ես չունեմ դրա վերաբերյալ գրավոր տեղեկատվություն։ Եթե խոսքը գերիներին է վերաբերում, իմ գործառույթի շրջանակներում ես եւ իմ ներկայացուցիչներն այցելել ենք նրանց, պարզապես խորհրդատվական զրույցներ ենք ունեցել։ Հիմա վերլուծում եւ ամփոփում ենք մեր ստացած տեղեկատվությունը, մնացյալ հարցերի հետ կապված դեռեւս չունեմ գրավոր տեղեկատվություն»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031