ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ իր հնարավոր հրաժարականի հարցին։ Ըստ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ Խաչատրյանի աշխատանքից, իսկ ՔՊ խմբակցության պատգամավորներն օրերս ԱԺ-ում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ մեկը մյուսին հերթ չտալով՝ դժգոհություն հայտնեցին Ռոբերտ Խաչատրյանի աշխատանքից։
Հարցին, թե իր հրաժարականի հարցը քննարկվե՞լ է, Խաչատրյանը պատասխանեց․ «Նման քննարկում չի եղել, չեմ կարծում, որ տեղիք կա մեկնաբանելու նման հարցը»։ Նա նշեց, որ շարունակելու է պաշտոնավարել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ