ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի՝ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցում Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանն աջակցում է ցանկացած նախաձեռնության և հարթակի, որն ուղղված է տարածաշրջանում հաղորդակցական ենթակառուցվածքների և ճանապարհների բացմանը՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգմամբ, տեղեկանում ենք իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից:
«Կովկասի նկատմամբ Իրանի քաղաքականությունը կայուն է, և պետք է զգուշանալ, որ Կովկասը չվերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության հրապարակի: Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջոցով՝ առանց օտարների միջամտության»,-ասել է Իրանի նախագահը: