Արագ տարածման հետևանքով կորոնավիրուսի օմիկրոն շտամի JN.1 ենթատեսակը հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուշադրության կենտրոնում, հայտնում է BBC-ն։
JN.1-ը հայտնաբերվել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում։ Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ այս ենթատեսակը կազմում է վարակման դեպքերի 15-29 %-ը։ JN.1-ն արագ է տարածվում սպայկ սպիտակուցի լրացուցիչ մուտացիայի պատճառով։
ԱՀԿ-ն հայտարարել է, որ հանրության համար օմիկրոնի նոր ենթատեսակը մեծ վտանգ չի ներկայացնում, և առկա պատվաստանյութերը պաշտպանում են նաև կորոնավիրուսի այս տեսակից։