«Շատ տարբեր թվեր կան, չեմ ուզում բարձրաձայնել, բայց այն թվերը, որոնք գիտեք գերիների մասին, դրանից կրկնակի ավելի են անհետ կորածները. այդ մարդիկ կա՞ն, թե՝ չկա՞ն, նրանց մասին պե՞տք է խոսել, թե՞ չպիտի խոսել: Կարո՞ղ են այն մարդիկ կամ մարմինները, որոնք ասում են՝ պետք չի խոսել այդ մասին, քանի որ նրանք Բաքվում կթիրախավորվեն, երաշխավորել, որ կբերեն ավելի լավ վիճակի եւ ո՞րն է այդ լավ վիճակը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հարցեր հնչեցրեց Ճշմարտության և արդարադատության կենտրոնի (CFTJ) ղեկավար Արշակ Գասպարյանը՝ հետաքրքրվելով, իսկ ո՞րն է Բաքվի բանտում լինելուց ավելի վատը եւ ինչպե՞ս ենք իմանալու, թե ի՞նչ տեղի ունեցավ, եթե մենք չխոսեք, եթե միջազգային որեւէ մեխանիզմ, բայցի «Կարմիր խաչից», որը միշտ ուշացած է եւ որի աշխատանքի արդյունքները գաղտնի են՝ ըստ կանոնադրության, չի գործում, չեն մտնում Բաքվի բանտեր, որովհետեւ այդտեղ կա քաղաքական, պատերազմական համատեքստ:
Բանախոսը կարեւորում է վկայություն տալը, քանի որ դա միայն մեկ անձի մասին չէ, որովհետեւ իրավունքների տոտալ ոտնահարման ճանապարհը, որն ընտրել է Ադրբեջանը, սա հօգուտ ՀՀ-ի լուծվող հարցերից մեկն է, սա Հայաստանի, ՀՀ քաղաքացու հարցն է. «Շատ լավ եմ պատկերացնում, թե ի՞նչ տառապանք կարող է պատճառել այդ մասին խոսելը, կրկնազոհացումը, բայց կա հստակ մեթոդաբանություն, որը մենք կիրառում ենք, թե ինչպե՞ս կարելի է մարդուն ետ պահել կրկնազոհացումից՝ նույն բանի մասին հազարավոր անգամներ խոսելով»:
Բանախոսը կարեւորում է, որպեսզի վկայություն ունեցողները ոչ թե այստեղ-այնտեղ խոսեն, այլ վկայություն, ցուցմունք տան: Առաջին օրերին, երբ մարդիկ շոկի մեջ էին եւ վախեցած, գուցե հասկանալի էր լռելը, բայց հիմա՝ անիմաստ է համարում:
Արշակ Գասպարյանը հայտարարեց՝ վկայությունների՝ Հայաստանի բազան, ցավոք, ամենամեծն է՝ 500-ի շեմը հատել է: Բազան հատուկ պաշտպանված է:
Կարդացեք նաև
Վերջերս գերությունից վերադարձած 32 անձանց թվում, նախնական ցուցակներում կար նաեւ սփյուռքահայ Վիգեն Էուլջեքջյանի անունը, որը հետագայում, անհասկանալի պատճառներով հանվեց: Խոսելով այս մասին՝ Արշակ Գասպարյանն ասաց՝ փորձում են պատճառը հասկանալ. սա կարող է լինել տեխնիկական խնդրից մինչեւ այն քաղաքականությունը, որը որդեգրել է Բաքուն՝ Երեւանի նկատմամբ՝ ինչ կուզեմ՝ կանեմ, ոնց կուզեմ՝ կանեմ, ում կուզեմ՝ կտամ, ում՝ ոչ եւ միշտ կխաղամ հոգեբանության հետ:
Գերիների հետ կապված հարցերը բանախոսը ենթադրում է, որ քաղաքական-տնտեսական գործոններ ունի, որը քաղաքագետների ուսումնասիրության հարցն է, ինքն այդ դաշտ չի մտնում, բայց մարդու իրավունքների տեսանկյունից խախտում է արձանագրում. օրինակ, Վիգենը նաեւ լուրջ առողջական խնդիր ուներ եւ պետք է վերադառնար Հայաստան՝ այստեղ լուրջ բուժում ստանալու, Բաքվում նրան անհրաժեշտ բուժօգնություն չի տրամադրվում:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձի մասով տարվող անհատական աշխատանքները Արշակ Գասպարյանը չբարձրաձայնեց, ասաց, որ աշխատանք տարվում է բոլորի, այդ թվում նաեւ այդ անձանց մասով. մոտեցումը մեկն է՝ բոլոր այն մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են գտնվում պատճառն այն է, որ հայ են եւ բոլորը պետք է վերադառնան:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ