Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
Մինչ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը խաղաղության «մակարոններ» է կախում արտաքին լսարանի ականջներին, Ադրբեջանի բռնապետի հայտնի խոսնակներից մեկը՝ նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը հետևյալ գրառումն է անում (ներկայացնում եմ բառացի թարգմանությունը)․
«Ադրբեջանի առջև երկու ռազմավարական խնդիր կա՝
– ապահովել արտատարածքային հաղորդակցությունը պետության երկու մասերի՝ Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև.
Կարդացեք նաև
– ապահովել մուտք դեպի հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրամբարի` Գոյչա լճի արևելյան ափ:
«Բոլշևիկների նվերները Հայաստանին պետք է բոլշևիկների հետ միասին նետել պատմության աղբանոցը…»,-նշել է Զուլֆուգարովը։
Բավական է անզեն աչքով թերթել ադրբեջանական լրատվադաշտը՝ հասկանալու համար, թե ինչի է պատրաստվում այդ պետությունը, ինչ հեռահար նպատակներ ունի, բայց դա հասկանալը քիչ է, պետք է կանխել, իսկ կանխելու համար պետք է աշխատել՝ համառ ու ծրագրային, անհոգնել ու առանց հետքայլի։ Քանի որ նման աշխատելու ոչ ունակություն ունեցող ու ոչ էլ կամք ունեցող չկա, ուստի ավելի լավ է հրավառություն խփել, փայլիկներ կախել ու հեքիաթներ պատմել հայ հանրությանը, ինչն էլ շատ լավ անում է ՀՀ իշխանությունը։