Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան էլ ցավոտ լիներ, նախարարը վարչապետին պետք է ճշմարտությունն ասեր․ Ծաղիկ Վարդանյան. «Ա1+»

Դեկտեմբեր 20,2023 23:15

«Ինչքան էլ ցավոտ լիներ, նախարարը վարչապետին պետք է ճշմարտությունն ասեր, թե դեռևս ոչ բոլոր դեպքերում մենք կարող ենք օֆերտայի սկզբունքով, այսինքն չսահմանափակվող բյուջեով կատարել հատկացումները։ Ասեր՝ դեռևս ընթացքում է, ընդամենը 5 միջոցառում է այդ սկզբունքով ֆինանսավորվում, փորձելու ենք ավելացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Առողջապահության իրավունք» ՀԿ ղեկավար, Առողջապահության նախարարության պետական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախարար Անահիտ Ավանեսյանի երեկվա հարցուպատասխանին։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետն, անդրադառնալով պետպատվերով բժշկական ծառայությունների մատուցմանը, նախարարին հարցրել էր, թե հիմա պետպատվերով հատկացված գումարներն ամբողջությամբ բուժառո՞ւի հետևից են գնում, այլևս նախկինի նման հայեցողաբար չե՞ն բաշխվում հիվանդանոցների միջև։ «Այո, պարոն վարչապետ, այդպես է, գումարները գնում են բուժառուի հետևից»,- պատասխանել էր Ա․Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031