«Sputnik Արմենիա». Ռուսաստանի Պետդուման գրաքննության ակտ է որակել Հայաստանի որոշումը՝ կասեցնել Սպուտնիկ Արմենիայի ռադիոհաղորդումները հեռարձակողի լիցենզիան։
«Սա Փաշինյանի սխալն է, սա փորձ է շողոքորթել Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական որոշ կառույցների։ Կարծում եմ, որ մի օր Երևանը կզղջա դրա համար»,- RT-ին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։