Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է հաղորդավարը եթերի ժամանակ գլուխը թրաշեր». ՀՌՀ-ն որոշեց հեռարձակողին 500 հազար դրամ տուգանել

Դեկտեմբեր 20,2023 20:00

Ինչպես հայտնել ենք, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց  կասեցնել «Սպուտնիկ Արմենիայի» վերահեռարձակմամբ «Տոսպա» ռադիոընկերության հեռարձակումը առավելագույն ժամկետով՝ 30 օրով:

Ըստ ՀՌՀ-ի արձանագրության, «Սպուտնիկ Արմենիան», վերահեռարձակելով «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումը, օրենքով արգելված բռնության կոչեր է տարածել:

Բացի այդ, ՀՌՀ-ն նաեւ որոշեց 500 հազար դրամով տուգանել ընկերությանը: Հանձնաժողովը գտնում է, որ հեռարձակողի կողմից «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ հայ ժողովրդի շրջանում առերեւույթ խուճապ են առաջացնում։ Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:

«Աբովյան թայմի» հաղորդավարն ասել է՝ «Եթե առաջ կոնցեպտ էր Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Սյունիքը տանք հանգիստ ապրենք, Տավուշը տանք, հանգիստ ապրենք»: ՀՌՀ-ի գրությանն ի պատասխան՝ հաղորդավարն ասել է, որ դա իր սուբյեկտիվ կարծիքն է, սակայն ՀՌՀ-ն գտնում է, որ դա օրենքի խախտում է, պետք է հավաստի տեղեկություններ հայտնել, հաղորդավարը բարձր պատասխանատվության շեմ ունի:

Ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Ֆարմանյանն ասաց, որ ուղիղ եթեր է եղել, բացի այդ, դա հանրային քննարկման թեմա է, փաստական տվյալ չկա, հանրային խոսույթում կա՝ Ղարաբաղը տանք, պրծնենք, Սյունիքը տանք՝ պրծնենք. «Եթե այս նախադեպը լինի, մեր մոտ կլինի գրաքննություն: Հաղորդավարը ուղիղ եթերում է ասել, չէր կարող վերահսկվել, հիմա կարող է հաղորդավարը եթերի ժամանակ գլուխը թրաշեր»: Հանձնաժողովից ասացին՝ ռադիոյի դեպքում դա թույլատրելի է, չի երեւում ինչ է անում:

Հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի խոսքով՝ «Իմ հարազատ եղբայրը որն ինձնից 4 տարի փոքր է, հիմա Սյունիքի սարերում է՝ սահմանի վրա, երբ որ ես լսում եմ ռադիոյով՝ Սյունիքը կտան, կպրծնեն, իմ մոտ ստացվում է փչացած օր: Ոչ թե ազատ խոսքի մասին է, այլ բրախած խոսքի մասին է այստեղ»:

Տիգրան Հակոբյանն ասաց, որ Քեոսայանին չեն կարող համեմատել Աբովյանի հետ, «մեր Արմանն է», մեր քաղաքացին է, ուստի կարող են այս դեպքում զուտ տուգանք կիրառել. «500 հազար, «Տոսպան» ահագին փող է աշխատում «Սպուտնիկից», մեզ հետ թող կիսվի, պետության բյուջեի հետ էլ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ․ Գ․ Պատրաստ եմ իշխանության յուրաքանչյուր ներկայացուցչի հետ բանավիճել այն մասին, ինչ անվանում եք «չճշտված տեղեկություն». ասել է Արման Աբովյանը` իր հաղորդման վերաբերյալ ՀՌՀ որոշման մասին․ «Ծիծաղելի է. խուճապ տարածող են համարել հաղորդումը, երբ հաղորդման մեջ վերլուծության են ենթարկվել իշխանությունների խոսքերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031