Լրահոս
Օրվա լրահոսը

Հարաբերական խաղաղությունն ապահովված է, ժամանակն է այն վերածել երկարաժամկետ խաղաղության պայմանագրի. Հաջիև

Դեկտեմբեր 20,2023 17:57

Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է աշխարհին զարմացնել դրական օրակարգով: Այս մասին նախօրեին՝ դեկտեմբերի 19-ին, BBC World-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ռազմական հակամարտությունն ավարտվել է։ Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ վերջ դնելով 30-ամյա ռազմական օկուպացիային։ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Մեր երկիրն առաջարկել է խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքներ և տեքստ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական բանակցությունները շարունակվում են: Դրանք ուղղակի բանակցություններ են», – մասնավորապես նշել է Հաջիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է աշխարհին զարմացնել դրական օրակարգով:

«Երկու երկրները դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն են արել խաղաղության օրակարգը, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները առաջ մղելու մտադրության մասին։ Վերջին երեք ամիսները կարելի է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության ամենահանգիստ շրջանը՝ երկու երկրների անկախացումից ի վեր: Չկա ոչ պատերազմ, ոչ վայրագություն, ոչ առճակատում, զինվորները վերադառնում են իրենց զորանոցները։ Հարաբերական խաղաղությունն ապահովված է, այժմ ժամանակն է այն վերածել երկարաժամկետ խաղաղության պայմանագրի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին», – մասնավորապես, նշել է Հաջիևը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031