Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են քննարկումները Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի մշակման վերաբերյալ:
Ներկայացվել են նախորդ քննարկման արդյունքում կատարված աշխատանքները, ռազմավարության նպատակներն ու դրանից բխող ծրագրերն ու միջոցառումները:
Հաջորդիվ՝ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել նախագծի շուրջ, ներկայացրել իրենց դիտարկումները ռազմավարության նպատակների ու ակնկալվող միջոցառումների վերաբերյալ:
«Սա մեր հիմնարար ռազմավարությունն է, որովհետև ի վերջո մեր նպատակն այն է, որ մարդը՝ Հայաստանում ապրելով, հարմարավետ զգա: Ըստ էության, մեր բոլոր ռազմավարությունները, քաղաքականությունները մեծ հաշվով միտված են սրան»,- նշել է կառավարության ղեկավարը և ընդգծել, որ ռազմավարությունները և ճանապարհային քարտեզներն ինտեգրելու և սինխրոնիզացնելու անհրաժեշտություն կա: Վարչապետը նաև ընդգծել է ռազմավարությունների շարունակական վերանայման անհրաժեշտությունը, որը կնպաստի դրանց լիարժեք իրագործմանն ու արդյունավետության բարձրացմանը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, հիմք ընդունելով հնչած դիտարկումները և ռազմավարության նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի քննարկումները, նախագծում իրականացնել համապատասխան լրամշակումներ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ