Լրահոս
Օրվա լրահոսը

Աճի տեմպը հոկտեմբերին ավելացել է՝ հասնելով 6 տոկոսի

Դեկտեմբեր 20,2023 17:34

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը /նոյեմբեր/ 

  • Աճի տեմպը հոկտեմբերին ավելացել է` հասնելով 6 տոկոսի:
  • 5 տոկոս գնանկում է արձանագրվել նոյեմբերին, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ:
  • Արտահանման և ներմուծման աճի տեմպն արագացել է (ՆՏՆԺՀ)` պայմանավորված վերաարտահանմամբ:
  • Հոկտեմբերին գրանցվել է բյուջեի6 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ` նախորդ ամիսների հանրագումարային ավելցուկը հոկտեմբերին վերածելով պակասուրդի:

Ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն:

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության տեմպը հասավ 6 տոկոսի (ՆՏՆԺՀ, իրական արտահայտությամբ)` սեպտեմբերի 5.3 տոկոսի համեմատ (ՆՏՆԺՀ) (Գծապատկեր 1): Սա պայմանավորված էր առևտրաշրջանառության աճով և մշակվող արդյունաբերության վերականգնմամբ: Մանրածախ առևտրի աճը սեպտեմբերի 10.6 տոկոսից (ՆՏՆԺՀ) հոկտեմբերին հասել է 17.1 տոկոսի (ՆՏՆԺՀ): Արդյունաբերական թողարկման ծավալները 0.6 տոկոսով (ՆՏՆԺՀ) աճել են հոկտեմբերին` սեպտեմբերի 4.3 տոկոսով (ՆՏՆԺՀ) անկումից հետո: Մշակող արդյունաբերության ծավալները, նվազելով հուլիսից, հոկտեմբերին մեկ տոկոսով ավելացել են (ՆՏՆԺՀ): Այս աճի մեծ մասը բացատրվում է սննդամթերքի արտադրության վերականգնմամբ: Այդուամենայնիվ, հանքարդյունաբերության ոլորտի կրճատումը (6.1 տոկոս նվազում, ՆՏՆԺՀ) նվազեցրել է արդյունաբերական թողարկման ընդհանուր աճը: Շինարարության ոլորտի աճը թուլացավ, թեև պահպանվել է երկնիշ մակարդակում` 13.6 տոկոս (ՆՏՆԺՀ): Ծառայությունների ոլորտի աճը (չհաշված առևտուրը), որն տնտեսական աճի հիմնական շարժիչն է, լրացուցիչ դանդաղել է` հասնելով 2.1 տոկոսի (ՆՏՆԺՀ): Դա պայմանավորված է ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտի կրճատմամբ (14 տոկոս, ՆՏՆԺՀ) և տրանսպորտային ծառայությունների ոլորտի աճի դանդաղմամբ (մինչև 1 տոկոս, ՆՏՆԺՀ): Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ինդեքսի աճի տեմպը հունվարից հոկտեմբեր ժամանակահատվածում պահպանվել է  9.2 տոկոսի մակարդակում (ՆՏՆԺՀ):  

Գործազրկության տեմպը նվազել է, ինչին նպաստել է լուրջ տնտեսական աճը: Գործազրկության նվազման միտումը, որը սկսվել է 2021 թվականին, շարունակվեց 2023 թվականի ընթացքում: Գործազրկության տեմպը 2023 թ. երկրորդ եռամսյակում հասավ 11.7 տոկոսի` նվազելով 2022 թ. երկրորդ եռամսյակի 13 տոկոսից:

Զուտ դրամական փոխանցումները շարունակեցին նվազել` հոկտեմբերին կրճատվելով 62 տոկոսով (ՆՏՆԺՀ): Դրամական փոխանցումների ներհոսքերը շարունակել են կրճատվել (12 տոկոս տեմպով, ՆՏՆԺՀ), իսկ արտահոսքերն ավելացան 44 տոկոսով (ՆՏՆԺՀ) (Գծապատկեր 2): Ռուսաստանից զուտ դրամական հոսքերը, որոնք ներհոսքերի գլխավոր աղբյուրն են, կրճատվեցին 25 տոկոսով` պայմանավորված Ռուսաստանից 21 տոկոսով ավելի քիչ ներհոսքերով և դեպի Ռուսաստան 21 տոկոսով ավել արտահոսքով:

Գների 0.5 տոկոս անկում է գրանցվել նոյեմբերին (ՆՏՆԺՀ): Պարենային գների 4.4 տոկոս անկումը (ՆՏՆԺՀ) եղել է գնանկման հիմնական գործոնը: Մյուս ապրանքային խմբերում գները բարձրացել են. ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի մասով` հասնելով 8.3 տոկոսի (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված է ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացմամբ: Սա հանգեցրել է 2.2 տոկոս միջին գնաճի, որը բավականին ցածր է 4 տոկոս թիրախային ցուցանիշից (Գծապատկեր 3):

Արտահանման և ներմուծման աճի տեմպերը (ՆՏՆԺՀ) հոկտեմբերին ավելացել են սեպտեմբերի համեմատ, իսկ ներմուծման ծավալների աճը գերազանցել է արտահանման տեմպը: Ապրանքների ներմուծումը հոկտեմբերին ավելացել է 22.4 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված է թանկարժեք մետաղների (մինչև 188 տոկոս, ՆՏՆԺՀ), տեքստիլի (66 տոկոս ավելացում, ՆՏՆԺՀ), մեքենասարքավորումների (26 տոկոս ավելացում,  ՆՏՆԺՀ) ներմուծման ավելացմամբ: 2022 թ. հոկտեմբերի համեմատ մյուս տեսակի ներմուծման ծավալները նվազել են:  Հոկտեմբերին արտահանման ծավալներն աճել են 14 տոկոսով (ՆՏՆԺՀ), որը հիմնականում պայմանավորել են մեքենասարքավորումներն ու թանկարժեք քարերը (համապատասխանաբար 70 և 52 տոկոս ավելացում ՆՏՆԺՀ), այդ թվում` վերաարտահանումը: Հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակամիջոցում արտահանման ու ներմուծման հանրագումարային աճն ավելացել է, համապատասխանաբար, 38.5 և 42.9 տոկոսով: Եթե հանենք թանկարժեք քարերի և մեքենասարքավորումների վերաարտահանումը, 2023 թ. այսօրվա դրությամբ արտահանման ու ներմուծման աճը հասել է, համապատասխանաբար 10 տոկոսի և 20 տոկոսի:

ՀՀ դրամը նոյեմբերին հիմնականում պահպանել է կայունությունԴեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կազմել է 403.1 ՀՀ դրամ, ինչը 1.8 տոկոսով թույլ է (ՆՏՆԺՀ) (Գծապատկեր 4): Նոյեմբերին միջազգային պահուստները նվազել են 177 միլիոն ԱՄՆ դոլարով (Գծապատկեր 5)` ներմուծման ծածկույթը նվազեցնելով մինչև 3.1 ամիս: Հոկտեմբերին ՀՀ կառավարությունը ետ գնեց 500 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով եվրոբոնդի 188 միլիոն ԱՄՆ դոլարը, որի վերջնաժամկետը 2025 թ. մարտն է:

Հոկտեմբերին բյուջեն գրանցել է շատ բարձր` 93.6 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ` այսպիսով սեպտեմբերի վերջին բյուջեի հանրագումարային հավելուրդը հասցնելով 19 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդի 2023 թ. հունվարհոկտեմբեր ամիսներին: Հարկային մուտքերը հոկտեմբերին ավելացել են 15 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր հիմնականում ԱԱՀ ավելացմամբ (28 տոկոսով ՆՏՆԺՀ), որն իր հերթին պայմանավորված էր ավելի բարձր սպառմամբ: Ծախսերն ավելի արագ են աճել` 24 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված էր ընթացիկ ծախսերի 24 տոկոս ավելացմամբ: Սա պայմանավորված էր 32 տոկոսով ավելի բարձր սոցիալական ծախսերով և 60 տոկոսով բարձր սուբսիդիաներով, ինչն արտացոլում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը տրամադրված դրամական ու այլ օգնությունը: Կապիտալ ծախսերը ևս 24.3 տոկոսով (ՆՏՆԺՀ) ավելացել են: 2023 թ. առաջին 10 ամիսների ընթացքում բյուջեում արձանագրվել է 19 միլիարդ պակասուրդ կամ տարեկան կանխատեսված ՀՆԱ-ի 0.21 տոկոսը, ինչն էականորեն ցածր է ՀՆԱ-ի երեք տոկոս տարեկան պլանից:

Ֆինանսական համակարգը մնացել է կայուն. վարկերն ու ավանդներն ավելացել են, համապատասխանաբար, 2 տոկոս և 2.9 տոկոս տեմպով (ՆԱՀ): Վարկավորման աճը հիմնականում պայմանավորված էր ՀՀ դրամով արտահայտված վարկերի ավելացմամն, իսկ ավանդներն աճեցին հիմնականում արտարժույթով արտահայտված ավանդների ավելացման շնորհիվ: Հոկտեմբերին կապիտալի համարժեքության գործակիցները կտրուկ նվազել են 0.5 տոկոսային կետով (ՆԱՀ)` հասնելով 20.1 տոկոսի (12 տոկոս պարտադիր պահանջից վեր), իսկ չաշխատող վարկերի գործակիցն ընդհանուր վարկերի կազմում աննշան նվազել է մինչև 2.6 տոկոս: Այդուամենայնիվ, բանկային համակարգի շահութաբերությունն ավելացել է, քանի որ գույքի եկամտաբերությունն ավելացել է` սեպտեմբերի 3.2 տոկոսից հոկտեմբերին հասնելով 3.4 տոկոսի: 

 Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031