Լրահոս
Օրվա լրահոսը

Նման գործելաոճը մարդու իրավունքների ոտնահարում է իրեն ժողովրդավարության «բաստիոն» անունը կպցրած իշխանության կողմից. «Միասին»

Դեկտեմբեր 20,2023 16:40

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խստորեն դատապարտում է շարունակական բնույթ կրող քաղաքական հետապնդումները և կալանավորումները հասարակական և քաղաքական գործիչների նկատմամբ։

Ակնհայտ է, որ փորձ է արվում ահաբեկել, վախի մթնոլորտում կանխել որևէ քննադատական խոսք, անհնազանդության դրսևորում։

Այդպիսի կալանավորման է ենթարկվել պահեստազորի գնդապետ, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Ալբերտ Բազեյանը՝ իբրև ինչ-որ հանցավոր խումբ ղեկավարելու մեղադրանքով։ Ըստ Ա․Բազեյանի փաստաբանի հայտարարության, խուզարկությամբ իր վստահորդի տնից չի հայտնաբերվել որևէ ապօրինի զենք, փաստաթուղթ կամ այլ իր։ Նրան նկատմամբ սեպտեմբերի 21-ին փակ դատական նիստում որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամսով կալանավորումը, որի ընթացքում որևէ քննչական գործողություն նրա հետ չի կատարվել, տեղի չի ունեցել գործին առնչվող այլ անձանց հետ առերեսում, ինչի մասին նրան տեղեկացրել են։ Քննիչը հիմնավորել է կալանավորելու անհրաժեշտությունը Հայաստանը լքելու և արդարադատությունից խուսափելու պատճառաբանությամբ։ Ա․Բազեյանը հայտարարել է, որ անգամ չի ճանաչում այդ անձանց։ 2023 թ․ նոյեմբերի 21-ին կայացվել է կալանավորումը ևս երկու ամսով երկարաձգելու ոչ իրավաչափ որոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդուն հնարավորիս երկար փակի տակ պահելու, նրա ընդդիմադիր գործունեությունը սահմանափակելու միջոց։

Իշխանությունների նման գործելաոճն անընդունելի է։ Բացահայտ է, որ պարոնայք «հեղափոխականները» ոչ թե ձախողել են խոստացված դատական (և ոչ միայն) բարեփոխումները, այլ ամեն ինչ անում են դատական իշխանությունն ի նպաստ իրենց պաշտոնավարման երկարաձգմանը ծառայեցնելուն։ Միայն թե նմանատիպ գործելաոճը մարդու իրավունքների ոտնահարում է իրեն ժողովրդավարության «բաստիոն» ծաղրանքի արժանի անունը կպցրած իշխանության կողմից։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031