Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղական տուրքերը քերթելու են երեւանցուն». «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի եւ իրազեկման ցույցեր է անում Երեւանում

Դեկտեմբեր 20,2023 15:58

Երեւան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը շարունակում է «Ո՛չ թալանին» խորագրով բողոքի եւ իրազեկման ցույցերը Երեւանի տարբեր հատվածներում։ Դեկտեմբերի 20-ին ցույցը մեկնարկեց մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքից՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից։

«Մայր Հայաստանի» ներկայացուցիչների ձեւակերպմամբ, Երեւանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր եւ վճարներ: «Իրականացնում են դասական թալան՝ մեկ անձից եւ իրենց բարեկամների ՍՊԸ-ներից կատարվող գնումներով… Անցյալ տարի այս իշխանությունները ծախսել են 2 մլն դոլարի չափ գումար՝ ամանորյա զարդարանքների վրա, որից 800 հազարը տվել են զանազան լուսային էֆեկտներին, այս տարի եւս 500 հազար դոլար ձեր գրպանից ուղղվել է նույն դեկորացիաները շարելուն…Եթե իրականություն դառնան իշխանությունների մտադրությունները, տեղական տուրքերը քերթելու են երեւանցուն, սրանք մարդկանց խաբում են, որ ամեն ինչ նորմալ է, ասում են՝ Արցախի կորուստը նորմալ է…»,-հայտարարվեց բարձրախոսով:

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները երեւանցիներին տեղեկացնում էին, որ ստիպված են նախատոնական օրերին դուրս եկել փողոց, որպեսզի նրանց իրազեկեն հնարավոր թանկացումների, լրացուցիչ տեղական տուրքերի եւ վճարների բեռ պարտադրելու մասին:

Նաեւ հայտնեցին, որ դեկտեմբերի 26-ին կայանալիք ավագանու նիստի ժամանակ իրենց խմբակցությունը փորձելու է քվորում չապահովելով՝ վիժեցնել իշխանությունների մտադրությունները:

«Օրինական թալան՝ սա է այս իշխանությունների առավելագույն կարողությունը… Հիշեք, թե ձեզ ինչ են խոստացել, բաց արդյունքում ինչ ունեք… Այս իշխանությունները 5 տարի է կառավարում են, 5-ից 4 տարում ունեցել ենք պատերազմ, տարածքային կորուստներ, զոհեր, գերեզմանատների ավելացում, թանկացումներ, սուտ կեղծիք…Երբ կլսեք այս իշխանությունների ամանորյա ուղերձները, մտածեք, որ դրա հակառակն է տեղի ունենալու: Սրանք ասում էին՝ Արցախը Հայաստան է, բայց հետո ասացին, թե Արցախն Ադրբեջան է»,-հայտարարեցին ավագանու անդամները:

Անդրադառնալով կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացմանը, այլ փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա հնարավոր բեռի ավելացմանը՝ նրանք դա «դասական ջեբկիրություն» որակեցին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031