Newsweek ամսագրի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հերքել է, որ Բաքուն ծրագրում է զենքի ուժով Հայաստանի տարածքով «ցամաքային միջանցք կտրել» դեպի Նախիջևան։
«Մենք տեսնում ենք Հայաստանի կեղծ տագնապն ու հիստերիան, ինչպես նաև որոշ գործընկերների նարրատիվն Ադրբեջանի որոշ այլ մտադրությունների մասին: Ադրբեջանն այլևս չունի ռազմական նպատակներ։ Մեզ համար պատերազմն ու առճակատումն ավարտված են։ Մենք հասել ենք նրան, ինչին արժանի էինք»,- ասել է Հաջիևը:
Խոսելով Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մասին՝ Հաջիևն ասել է, որ դեռ կան «խնդիրներ, որոնք անհրաժեշտ է քննարկել»՝ միաժամանակ նշել է, որ «մենք շատ ավելի մոտ ենք խաղաղությանը… մենք այլևս լուրջ խնդրահարույց հարցեր չենք տեսնում»։
Region Monitor
Կարդացեք նաև