Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի հրահանգով պատրաստ է անկախության հռչակագիր փոխել, առհասարակ ամեն ինչ ջնջել ու քանդել, որ Ալիևը գոհ մնա ու չկրակի, մեկ է՝ կրակում է. Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 20,2023 15:05

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Պետրոս Ղազարյան – Պարոն վարչապետ, ի՞նչ փուլում է հիմա բանակցային պրոցեսը: Արդյոք մենք անցնում ենք երկկողմ ֆորմատի և Ղարաբաղի հարցը փակվե՞լ է, թե՞ ոչ: Վե՞րջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դե տեսեք, այս խոսակցությունից հետո Դուք նորից վերջում տալիս եք այդ հարցը, մենք մի ժամից ավելի խոսում ենք, ի՞նչ էինք խոսում:

Պետրոս Ղազարյան – Մենք ինչ-որ բան հիմա ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունը և ժողովրդավարությունը, որովհետև 2018 թվականին էլ, այդ էլ է, իմիջիայլոց, հաջորդ նրբություններից մեկը, ես ասել եմ՝ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և Հայաստանի Հանրապետության պետական շահերը պետք է առաջնորդեն մեզ:

Հայաստանի Հանրապետության պետական շահերի սպասարկմանը կոչված մարդը մոտ մեկ ժամվա իր հարցազրույցում ծայրից ծայր կրկնում է Արցախի հարցում ադրբեջանական հայտնի ու անհայտ խոսույթները, ավելին՝ անգամ Ադրբեջանի օգտին նոր թեզեր է գեներացնում։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության «ջատագովը» այսօր Երասխում անգամ չի կարողանում մետաղաձուլական գործարանի կառուցում ապահովել, ինչո՞ւ՝ որովհետև Ադրբեջանը կրակում է, ամերիկյան դրոշներն էլ չեն օգնում։

Հայաստանի Հանրապետության անկախության «մարտիկը» Ալիևի հրահանգով պատրաստ է անկախության հռչակագիր փոխել, առհասարակ ամեն ինչ ջնջել ու քանդել, որ Ալիևը գոհ մնա ու հանկարծ չկրակի, չնայած մեկ է՝ կրակում է, բայց եկեք չտեսնելու տանք։

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության «պաշտպանը» զիջումների արդյունքում հասավ նրան, որ մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա: Ըստ Արարատ Միրզոյանի՝ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ/կմ տարածք։

Մի փոքր դրվագ էլ՝ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլև սկսել է մեր երկիրը բռնապետ նախագահի մակարդակով կոչել «Արևմտյան Ադրբեջան»։

Հայաստանի Հանրապետության պետականության «մարտիկը» Ալիևից մեզ համար «կադաստրի թուղթ» է խնդրում՝ դրանով իսկ վտանգելով մեր պետականությունը։

Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության «քարոզիչն» էլ ձերբակալում է ընդդիմադիրներին, լռեցնում մամուլը, ճնշում իրեն չենթարկվող կառույցների ղեկավարներին, կարմիր բերետավորների միջոցով փոխում ընտրությունների արդյունքները, փաստացի՝ զավթում իշխանություն ու ձեռքի հետ էլ պադավատներով ճռռացնում ու մարդ գցում մեքենայի տակ։

Հենց այսպիսի մարդ է այսօր նստած Հայաստանի Հանրապետության վարչապետի սենյակում ու համոզում մեզ, որ Արցախը Տիգրան Մեծը, վայ, չէ, կներեք՝ Հայկ նահապետն է հանձնել, չնայած ո՞վ ասաց, որ մենք այդքան հին ենք, դեռ Ալիևից ճշտել է պետք․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031