Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանեսյանը խաբե՞լ է Փաշինյանին. Անուշ Պողոսյանը փաստեր է հրապարակել

Դեկտեմբեր 20,2023 14:50

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

«2023 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ առողջապահության նախարարության 2023 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվել է վարչապետին:

Սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա պետական պատվերով բժշկական ծառայությունների մատուցման հարցերին: Նա հարց ուղղեց Անահիտ Ավանեսյանին. «Նախկինում այդ պրակտիկան մենք ունեինք, որ Նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայեցողական որոշմամբ, հիմա այդ պրակտիկան ընդհանրապես դո՞ւրս է եկել, այսինքն` օֆերտայի տրամաբանությամբ են գումարները բախշվում և բուժառուի հետևից են գնում, հիմա դա ամբողջովի՞ն այդպես է», հնչեց պատասխան՝ «Այո, պարոն վարչապետ….»:

Հիմա պարզաբանեմ ինչ է «օֆերտայի» սկզբունքը: Պետական պատվերով ծառայությունների համար գործում է երկու տեսակի պայմանագիր՝ մեկը սահմանափակ բյուջեի սկզբունքով, որտեղ ներառված յուրաքանչյուր ծրագրի համար գումարի սահմանաչափ է ֆիքսված և հրապարակային օֆերտայի պայմանագիր, որով ամրագրված ծրագրերի մասով բժշկական կազմակերպությունների համար պայմանագրային գումարներ չեն ֆիքսվում, այլ ֆինանսավորվում են փաստացի կատարած աշխատանքի դիմաց: Ներկայում ընդամենը 5 միջոցառումների մասով է գործում հրապարակային օֆերտայի պայմանագիր: Մնացած շուրջ 17 միջոցառումները, որոնց շրջանակներում ֆինանսավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց, ախտորոշված ուռուցքային հիվանդություններով հիվանդների բուժօգնությունը, շտապ օգնության ծառայությունը, վարակիչ հիվանդությունների բուժումը և այլ:

Երևի նախարարը չի հիշում, որ իր հրամանով 2023 թվականին այդ 17 միջոցառումների մեջ, շուրջ 8 անգամ գումարների սահմանաչափերը վերաբաշխել է, իսկ հանրության առաջ հավաստում է, որ ամբողջովին «օֆերտայի սկզբունքով է» իրականացվում պետական պատվերը, այսինքն ո՝չ սահմանաչափ կա, ո՝չ վերաբաշխում:

Զավեշտ…

Ու դեռ ավելին, ասում է, որ «գումարը գնում է բուժառուի հետևից», իսկ իրականության մեջ, բուժառուն է գնում գումարի հետևից:

Ես փաստում եմ.

ա) գումարի սահմանաչափով նախարարի հրամանները կան և դեռ ավելին, նախատեսվում է, որ լինելու են նաև առողջության համապարփակ ապահովագրության ժամանակ:

բ) Բազմաթիվ են բժշկական կենտրոնները, որոնք չունեն պետպատվեր, որոնց մերժել են պետական պատվերը և որ պետական պատվեր տեղադրող հանձնաժողովը որոշում է կայացնում «մերժել» հայտը՝ «նպատակահարմար չլինելու» հիմքով: ՀՀ վարչապետ, ձեզ խաբել են: Նույնիսկ այդ 5 միջոցառումները, որոնք «օֆերտայի սկզբունքով» են գործում, 2023 թվականի ձեռք բերում չեն: Այս ծրագիրը գործել է 2020 թվականից և այն «վերագրել» ընթացիկ տարվան, առնվազն արդար չէ:

Հ.Գ. ՍՏԻ ՈՏԸ ԿԱՐՃ Է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031