Երևանում`
Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։
Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-25-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 12.7°C (2005թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -13.8°C (2016թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -0.9°C