Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանական հատուկ օպերացիա է իրականացվել:
Գեղարքունիքի մարզ են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայիններ, որոնք համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Գավառի, Սևանի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկների հետ, 30-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանության Սևանի և Գավառի բաժիններ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը կասկածվում են ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու մեջ և բերման ենթարկվածների մեջ մեծ թիվ են կազմում նորատուսցիները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: