Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է քննության առարկա դառնա շան կծելուց հետո կինը պատվաստվե՞լ է, պատվաստանյութ եղե՞լ է. Արսեն Թորոսյան

Դեկտեմբեր 20,2023 13:24

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մամուլում տեղեկություններ եղան, որ շան կծելու հետևանքով առաջած կատաղություն հիվանդության պատճառով դժբախտաբար երիտասարդ կնոջ մահվան դեպք է արձանագրվել։

Կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը շան կամ այլ գիշատիչների թքի միջոցով փոխանցվում է այլ կենդանիներին կամ մարդուն։ Մարդուն կենդանու կծելու դեպքում կատաղությունը բուժվում կամ ավելի ճիշտ կանխարգելվում է դրա դեմ պատվաստվելով։

Կարծում եմ նման դեպքերում պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի քննության առարկա դառնա, թե արդյո՞ք կնոջը պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է, թե՝ ոչ։ Եվ հատկապես պետք է պարզաբանվի շան կծելուց հետո նա պատվաստվել է, թե՝ ոչ։ Եթե չի պատվաստվել, ապա՝ ինչու։ Բուժհաստատությունում կատաղության դեմ պատվաստանյութ եղել է, թե՝ ոչ, եթե չի եղել, ապա՝ ինչու։ Պետք է պարզաբանվի նաև, թե արդյո՞ք դեպքի վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել են սանիտարահակահամաճարակային մարմինները, եթե ոչ, ապա՝ ինչու։

Հ.Գ. Թափառող շների խնդրի մասին շատ է խոսվել վերջերս և ակնհայտ է, որ այն նույնպես պետք է լուծվի և համայնքները պետք է հավելյալ ռեսուրսներ ներդնեն այդ հարցը արագ և վերջնական լուծելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031