Ամաչում ենք հայ լինելուց
Բագրատ Սրբազան. «Ապրում ենք անպատվության ժամանակներում, երբ հատկապես օտար միջավայրում մեր ով լինելը հայտնելը, մի տեսակ, ամոթի պես է լինում․ մենք չենք ուզում, որ այլ ազգեր, ժողովուրդներ այդ պահին իմանան, որ մենք հայեր ենք, որովհետև պատվազրկված իրականություն է մեր իրականությունը և այդպես էլ խորանում է։
Եվ նույնիսկ նրանք, ովքեր պատասխանատու են այս ամբողջ ընթացքի համար, գնալով է՛լ ավելի են խորացնում այդ պատվազրկված լինելու ընթացքը։
Եվ դեռ դա բավարար չէ․ մեղադրում են նաև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այդ պատիվը վերականգնել։
Այսինքն՝ իրենց անձերով գայթակղություն են բերում մեր կյանքին։ Եվ մեր Տերն ասում է․ «Վա՜յ ձեզ, որովհետև ավելի լավ էր, որ ձեր պարանոցից երկանաքար կախվեր և դուք նետվեիք ծովը, քան թե այսպիսի վարքով ընթանայիք»։
Տավուշի Թեմ – ՏաՀույս