Լևոն Արոնյանը ՀՖՖ նախագահի դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ տեսաուղերձով է հանդես՝ իր աջակցությունը հայտնելով Արաս Օզբիլիզին։
«Ես, ինչպես բոլորս, ապրում եմ մեր սպորտով, միշտ հետևում եմ մեր ֆուտբոլային թիմերի խաղին, և տեղյակ եմ, որ շուտով լինելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ։ Իմ կարծիքով՝ մենք այս պահին ունենք հնարավորություն ընտրելու մի մարդու, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում և շատ ուժեղ թիմերում, իրեն դրսևորել է որպես մեր մեծագույն մարզիկներից և պրոֆեսիոնալներից մեկը։
Հուսով եմ՝ կունենանք այդ հնարավորությունն ու Արաս Օզբիլիզին կկարողանանք աջակցել իր ճանապարհին՝ մեր սպորտի զարգացման համար», – տեսաուղերձում նշում է Արոնյանը։
Կարդացեք նաև