Երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնորսներ հավաքվել են Նորատուս գյուղում եւ պատրաստվում են բողոքի ցույց իրականացնել՝ փակելով Երեւան-Սեւան մայրուղին: Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնորսների եւ ջրային պարեկների միջեւ բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել. գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում:
Նորատուսի բնակիչ Բագրատը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ արդեն 30 հոգու ձերբակալել են:
«Մեծ ու փոքր տանում են, բերման ենթարկվածների մեջ անչափահասներ էլ կան:
Մենք նախ հիմա պահանջում ենք, որ գիշերը ձերբակալվածներին ազատ արձակեն: Իսկ գլխավոր պահանջն այն է, որ մինչեւ ամսի 30-ը թույլ տան ձուկ որսալ, հացի փող աշխատել»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: