Զրուցել ենք ՀՖՖ նախկին նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ:
Նա մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց. «Արմեն Մելիքբեկյանը 2 խոշոր վրիպում թույլ տվեց, մեկը՝ տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսեցին, այն էլ այս սոված երկրի պարագայում՝ Մենենդեսին բերելու ու Հայաստանի ֆուտբոլը զարգացնելու համար, որը բնավ իմաստ չուներ։ Մենենդեսն էլ եկավ Հայաստան` որպես խոպան, ու այդ ահռելի փողերի պարագայում երիտասարդական հավաքականը՝ 17, 18, 19 տարեկանները բացարձակապես ոչ մի արդյունք ցույց չտվեցին։
Մինչդեռ, Ուկրաինայի տեխնիկական տնօրենը ամսական ընդամենը ստանում էր 2.500 դոլար, այն դեպքում, որ Ուկրաինայի 20 տարեկանների հավաքականը աշխարհի չեմպիոն դարձավ, իսկ մենք այդ իսպանացուն շուրջ 10 մլն եվրոյի վճարումներ արեցինք, մոտավորապես այդ կարգի թվերի մասին էր խոսքը ու դրա դիմաց բացարձակապես ոչ մի արդյունք չգրանցեցինք, փոխարենը Մենենդեսն էլ իր բաջանաղին, կնոջ ընկերուհուն բերեց, ձիապանին, ամեն ինչ արեցին, բայց դրա դիմաց ոչ մի արդյունք չստացանք։ Նա փայլուն մասնագետ է, բայց, ցավոք Հայաստանի համար ոչինչ չարեց, իսկ դրա հիմնական պատասխանատուն՝ Մելիքբեկյանն էր։ Ես համոզված եմ՝ վաղը մյուս օրը, ով նորմալ ընտրություններով եկավ` ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, բոլորին քրեական պատասխանատվության են ենթարկելու՝ վատնելու համար հանրային ունեցվածքը»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: