Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անելու են այն, ինչ թելադրելու են թրքամետ ուժերը: Եթե արտահերթը Թուրքիային ձեռնտու է, ուրեմն կլինեն. Արմենուհի Կյուրեղյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2023 10:40

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանն է:

Տիկին Կյուրեղյան, վերջին շրջանում շատ է խոսվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, եւ որոշ քաղաքական ուժեր անթաքույց քարոզարշավ են անգամ սկսել: Ակտիվացողներից մեկն էլ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։ Նա հայտարարություններով է հանդես գալիս, հարցազրույցներ տալիս: Երեկ էլ հայտարարել է, որ եթե առաջիկայում լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ինքը ռադիկալ ընդդիմություն է լինելու: Ի դեպ, սա ասում է մի քաղաքական գործիչ, ում ղեկավարած քաղաքական ուժը երկու ամիս առաջ մասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին, նույնպես հայտարարեց, որ ընդդիմություն է, ապա ՔՊի հետ կոալիցիա կազմեց եւ մեծապես աջակցեց, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետ դառնա` չունենալով անհրաժեշտ ձայներ: Ի՞նչ կասեք այս իրավիճակի մասին:

– Շատ ծիծաղելի իրավիճակ է: Արամ Սարգսյանը, փաստորեն, իրեն ընդդիմություն է համարում, այն էլ՝ ռադիկալ: Ընդդիմություն` նայած թե ում: Եթե նա նախատեսում է, որ առաջիկայում լինելու են արտահերթ ընտրություններ, իսկ այդ պարագայում խորհրդարանական ընդդիմությունը հաղթելու է, ապա այսօրվա ընդդիմության համար, որը վաղն իշխանության է գալու, նա կարող է լինել ռադիկալ ընդդիմություն: Նա փաստացի չի ասում, թե կոնկրետ ում է ընդդիմանալու: Եթե առաջիկայում լինեն արտահերթ ընտրություններ, այս իշխանությունները, նաեւ Արամ Սարգսյանը լինելու են ընդդիմություն, այդ իմաստով ճիշտ է ասել: Արամ Սարգսյանն ու էլի նրանց նման մի քանի իբր ընդդիմադիր ուժեր ե՞րբ են իրականության մասին խոսել, որ հիմա էլ խոսեն: Մշտապես ասել են մի բան, արել` ճիշտ հակառակը: Այնպես որ, կներեք, ես Արամ Սարգսյանի ոչ մի խոսքին լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ առհասարակ իրեն քաղաքական ուժ չեմ համարում, էլ ուր մնաց ռադիկալ ընդդիմություն համարեմ: Ես այդ մարդուն չեմ տեսնում որպես քաղաքական ուժ: Նա պարզապես Նիկոլ Փաշինյանի թիմի կցորդն է:

Արտահերթ ընտրությունների մասին առաջիններից մեկը գրել է «Հրապարակը»: Մեր տեղեկություններով, այդ թեման շրջանառության մեջ են դրել արեւմտյան ուժերը, որոնք պահանջում են պրոռուսական խորհրդարանը փոխարինել պրոարեւմտյան խորհրդարանով: Նաեւ դրանով է բացատրվում Արամ Սարգսյանի ակտիվացումը: Ձեր կարծիքով` կա՞ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, այն դեպքում, երբ երկուսուկես տարի է մնացել հերթական ընտրություններին:

– Իմ կարծիքով` իշխանություններին այս պահին արտահերթ ընտրություններն ընդհանրապես ձեռք չեն տալիս: Ինչու, որովհետեւ պրակտիկան ցույց է տվել, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություն, իշխանությունը ձգձգում է 2 տարի, դրանից հետո նրանց վարկանիշը զրոյանում է: Այս իշխանությունները դեռ երկուսուկես տարի ունեն, նրանց այսօրվա արտահերթ ընտրությունը ոչինչ տալ չի կարող: Իհարկե, եթե իրենց տերերը նման պահանջ ունեն, դա այլ հարց է: Հակառակ դեպքում այս իշխանություններին նոր ընտրություններ պետք չեն, թեպետ սրանք իրենց ցանկություններին անգամ տեր կանգնել չեն կարող: Անելու են այն, ինչ թելադրելու են թրքամետ ուժերը: Եթե արտահերթը Թուրքիային ձեռնտու է, ուրեմն կլինեն, կասկածելու բան չկա այդտեղ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031