Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ հարցում մեր ցանկությունների իրականացման անհնարինության մասին». Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 19,2023 23:33

«2020թ 44-օրյա պատերազմից հետո եւ նույնիսկ դրանից առաջ մեզ մեղադրում էին վաճառելու, ծախելու, հանձնելու եւ այլնի մեջ, այսինքն՝ դա խորքում նշանակում է, որ մենք ջանքեր չենք գործադրել, որպեսզի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի իրավունքը պաշտպանենք… Այդ համատեքստում է մեզ ուղղված մեղադրանքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինին տված հարցազրույցում: Ապա պարզաբանեց այդ թեմայով նախկինում արած իր հայտարարությունը:

«Ես նկատի ունեի, որ եթե մեզ օբյեկտիվ մեղադրանք լինի կամ օբյեկտիվության հետ սահմանակցող մեղադրանք լինի, այդ մեղադրանքը պիտի լինի ուրիշ բանի մասին, որ մինչեւ այդ կետը ժողովրդի հետ չենք խոսել Լեռնային Ղարաբաղի հարցում մեր պատկերացումների ու ցանկությունների իրականացման անհնարինության մասին:

Մեզ չեն մեղադրում այն բանում, որում կարող էինք կամ ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի: Իսկ՝ինչու չեն մեղադրում, որովհետեւ այս պարագայում մեղադրանքը կլղոզվի՝ շատ ավելի մեծ շրջանակների հասցեատեր դարձնելով»,-հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանի ձեւակերպմամբ. «Շատ կարեւոր է արձանագրել, որ դա մեկ օրում տեղի ունեցած իրադարձություն չէ…Պետք է արձանագրել, որ այդ գործընթացը քաղաքական է, գիտակցական է, ենթագիտակցական է, էմոցիոնալ է, այդ գործընթացը աշխարհաքաղաքական է, տարածաշրջանային է եւ այդպես շարունակ… Այսինքն, այնպես չի, որ եկանք, նայեցինք ու արձանագրումը արեցինք… Իսկ ինչո՞ւ այդ մասին չի ասվել… Շատ պարզ պատճառով, որովհետեւ նաեւ կառավարության, իշխանության եւ ընդհանրապես որևէ քաղաքական ուժի համար ասելու համար, որ սա չլինող է, պետք է վերջում անել առաջարկ: Հետեւաբար, ի՞նչ անենք մենք: Այս հետեւաբարի սոցիալ-հոգեբանական, գիտակցական, ենթագիտակցական անհնարինությունն է մեզ դրել է իրավիճակի առաջ:

Ընդ որում, այդ անհնարինությունը միայն այն մասին չէ, որ դրա արդյունքում նեգատիվ պրոցեսներ կսկսվեն Հայաստանում, անկայունություն եւ այլն… Խնդիրն այն է, որ անձամբ ես եւ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները, ինչպես Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ ներքին խնդիր են ունեցել այդ ամեն ինչի հետ համակերպվելու: Այնպես չի, որ մենք ներքուստ հաշտվել ենք դրա հետ, ուղղակի թաքցրել ենք հանրությունից: Ես ինքս դրա հետ չեմ հաշտվել, որովհետեւ այլընտրանքը չի եղել:

Հիմա պատկերացրեք ժողովրդին ասում ենք՝ գիտե՞ք սա է իրավիճակը:Բայց Կառավարության եւ առաջնորդի կարեւոր պարտականությունն է լուծում առաջարկել: Ինչ ենք անում՝ ա) վերադարձնում ենք տարածքները, բ) Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը զրոյացնում ենք, գ)Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ ոչ մի որոշակիություն չկա, ավելին՝ որոշակի է այն, ինչ-որ նախկինում ընդունվել է միջազգային ամենաբարձր ատյաններում:

Եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությամբ, 2019թ. արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը տեսականորեն պետք է լիներ դա, որ 7 տարածքները պետք է հանձնել, Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը զրոյացնել, Լեռնային Ղարաբաղում պետք է հաստատվի հայ-ադրբեջանական համատեղ կառավարում եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչեւ ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում լինեն մեծամասնություն…

Երբ ասում են իմաստուն քաղաքական գործիչ, նկատի ունեն, որ ինքը կարողանա կանխատեսել՝ ինչ է լինելու եւ ըստ այդմ գործի: Բայց նույնիսկ այս 4 արձանագրումից հետո գալու էր 5-րդ հարցը՝ իսկ այս ամեն ինչից հետո ի՞նչ է լինելու, օրինակ Սեւ լճի իրադարձություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ, Սոթք-Խոզնավարի իրադարձություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ, Տեղի իրադարձությունները լինելու են, թե չեն լինելու…

Այդ հարցերի պատասխանների բացարձակ բացակայության պայմաններում ես ուզում եմ, որ մենք պրոբլեմի խորությունն այս աստիճանի ընկալենք, եւ երկրորդը ըստ էության առերեսվենք 30 տարվա հայկական նարատիվի, խոսույթը փլուզելու անհրաժեշտության հետ: Եվ այդպես էլ չունենալով հարցի պատասխանը՝ այն ինչ տեղի ունեցավ, որովհետեւ իշխանությունը կամ կառավարությունը կանխավարկածո՞վ փլուզեց հայկական խոսույթը եւ քայլեր չձեռնարկեց պաշտպանելու համար այն տեսլականը, որը գոյություն ունի՞, թե պետք է էդպես ստացվեր, դրա համար այդպես ստացվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031