Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է ադրբեջանական գերությունից անհապաղ ազատել Արցախի նախկին ղեկավարներին. Լուիս Մորենո Օկամպո. news.am

Դեկտեմբեր 19,2023 23:15

Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները, որոնք մասնակցում են Ադրբեջանի հետ բանակցություններին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Ռուսաստանը, տարբեր պատճառներով անտեսել են Լեռնային Ղարաբաղի էթնիկ խմբի համար ցեղասպանության լուրջ ռիսկի մասին  ճշգրիտ և մատչելի տեղեկատվությունը, ասվում է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում։

«Ցեղասպանությունը կանխելու նրանց հանձնառությունը պահանջում է շարունակել գնահատել Հայաստանի վրա հարձակվելու նախագահ Ալիևի ցեղասպանական մտադրությունը, փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղում իրենց կյանքն ու ունեցվածքը կորցրածներին, երաշխավորել էթնիկ խմբի իրավունքները՝ անվտանգ վերադառնալու իրենց նախնիների հողը և ազատ արձակել «հայ բանտարկյալներին», – նշել է ՄՔԴ նախկին դատախազը։

Ըստ Օկամպոյի՝ սա ցեղասպանության կանխարգելման ամենահրատապ ասպեկտն է՝ վերջ դնել ցեղասպանության ավելի քան քսան զոհերի «լուրջ ֆիզիկական և հոգեկան վնասին» (Ցեղասպանության կոնվենցիայի հոդված II բ), այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահները և հինգ այլ հասարակական գործիչներ, որոնք բանտարկված են Ադրբեջանի կողմից։

«Նրանց գերությունը ցեղասպանության մի մաս է և ուղերձ` իրենց համայնքին. եթե վերադառնաս Լեռնային Ղարաբաղ, քեզ սովամահ կանեն, կբանտարկեն կամ կսպանեն: Նրանք պատանդ են դարձել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031