«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, ամենօրյա ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանում վերջին շրջանում լրագրողների, ընդդիմադիր գործիչների ու քաղհասարակության ակտիվիստների ձերբակալությունների շարքին, ասել է, որ այդ միտումը «խորապես անհանգստացնում է»։ Նա կոչ է արել անհապաղ ազատ արձակել անարդարացի ձերբակալվածներին։
Նախագահական ընտրությունների նախաշեմին շինծու մեղադրանքներով ավելի քան մեկ տասնյակ մարդիկ են ձերբակալվել, որոնք քննադատում էին իշխանությանը և կառավարությանը, նշում է «Թուրան» գործակալությունը։
«Միայն վերջին ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի քննադատողներ են ձերբակալվել։ Դա անընդունելի է»,- հայտարարել է Միլլերը։