Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օր օրենքի շրջանակում չեմ խոսելու, ուղղակի կդաստիարակեմ». Սամվել Բաբայանի արձագանքը Գուրգեն Ներսիսյանին. News.am

Դեկտեմբեր 19,2023 21:12

Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ որտե՞ղ է եղել, կարող եք ճշտել, պատերազմից հետո Ստեփանակերտի հրապարակում իսկույն մի քանի հոգով վրան են դրել, վրանում նստել, ստացել են դատախազի պաշտոն, 2023-ին նորից իջել վրաններ ու կործանել պետությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

«Մինչև 2020 թվականի սկզբին ես դիմումով ներկայացրել եմ, որ 2000 թվականին իմ դեմ կատարած հանցագործությունը վերանայել, քննություն տանել դատախազությունում, ընդունել են, այդ շրջանում ես բազմիցս հարցաքննվել եմ, և այն քննությունը, որը հիմա է հրապարակվում, նույն այդ շրջանակում է։ Այդ անձը 3 տարի քննել է, դրել թևի տակ Երևան է բերել, հիմա հրապարակում է թերթերում, ինքը հանցագործություն կատարո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե անկեղծ լինենք, ապա ինքը պետք է արդեն ձերբակալված լիներ, որովհետև այդ գործը, որը պիտի դատարան գնար, չի ուղարկել 3 տարի։ Նա իրեն իրավունք է վերապահել այդ քննությունը հրապարակել։ Սա խոսում է անթողի երկրի մասին, որ երկրում օրենք չի գործում, ով ինչ էշություն ասես՝ կարող է հայտարարել, անել, դեռ դատական որոշում չկա, դու հրապարակում ես մարդու ցուցմունքները, ի՞նչ իրավունքով, ո՞վ է այդ իրավունքը ձեզ տվել։ Ես դիմել եմ, որ քրեական վարույթ նախաձեռնեն։ Ես այդ անձի մասին շատ մեղմ եմ արտահատվել»,- նշեց նա։

Անդրադառնալով Ներսիսյանի այն հակադարձմանը, թե ինքը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնց մասին խոսելու պարագայում պարզ կդառնա, թե հայրենիքի ու տնտեսության մասին խոսողներն ինչպես էին հայրենիքի նվազագույն հնարավորությունները փորձում բանեցնել Արցախի համար այդ ծանրագույն օրերին փող աշխատելու գործին, Բաբայանն ասաց․ «Տնտեսական բոլոր հարցերն էլ ինքն էր լուծում և թալանն էլ ինքն էր կազմակերպում, ինքն էր թույլ տալիս՝ ով և ինչ բերի Ղարաբաղ, ով իրավունք չունի բերելու, ով կարող է ապրանք բերել, կամ չբերել։ Նա ուղղակի խոսում է շանտաժի լեզվով, իրեն թվում է՝ բոլորի հետ կարող է այդպես խոսել, ես մեկ-մեկ, որ ջղայնանում եմ, ասում եմ՝ այդ մարդիկ պետք է դաստիարակման փուլ պետք է անցնեն, իրենց թվում է, թե ես իրենց հետ միշտ օրենքի շրջանակում եմ խոսելու, մի օր օրենքի շրջանակում չեմ խոսելու, խոսելու եմ որպես մարդ, ուղղակի դաստիարակեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031