Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյանը կալանքի տակ է, որովհետեւ այն եզակի մարդկանցից է, ում Նիկոլ Փաշինյանն իր համար վտանգավոր ընդդիմախոս է համարում»․ Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 19,2023 19:55

«Եթե այս դահլիճում կամ որեւէ այլ դահլիճում տեղի ունենար իրավական գործընթաց, ես կարող էի ասել, թե ինչ պիտի անի դատարանը։ Դատարանը վեց ամիս չպետք է Արմեն Աշոտյանին պահեր կալանքի տակ, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում այս դահլիճում, դատական ֆարս է»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ այն, ինչ կատարվում է Արմեն Աշոտյանի նկատմամբ, բացարձակ քաղաքական հետապնդում է։ «Ես մի քանի օր առաջ հետեւում էի նաեւ երրորդ նախագահի դատավարությանը։ Ինձ հետ դատավարությանը հետեւում էր հոլանդացի մի փորձագետ, ես իր համար թարգմանում էի, եւ այդ մարդն ասում էր՝ լավ, բա ձեր հասարակությունը էս քաղաքական ֆարսը հանդուրժո՞ւմ է։ Այո, ասացի, հանդուրժում է։ Բայց ես չեմ ուզում հասարակությանը մեղադրել, որովհետեւ այս ամենը հանդուրժում է նաեւ քաղաքական էլիտան։ Բոլոր իրավական տրամաբանությամբ Արմեն Աշոտյանը մեկ ժամ այլեւս չպետք է լիներ կալանքի մեջ։

Բայց ես ասել եմ եւ կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանի համար երբեք վտանգ չեն ներկայացրել Ազգային ժողովի ամբիոնից իդիոտ խոսացող ընդդիմադիրները։ Նիկոլ Փաշինյանը մեկ ընդդիմախոս ունի, իր ընդդիմախոսն ինտելեկտն է։ Նիկոլ Փաշինյանը մշտապես զգուշացել է ինտելեկտուալ ընդդիմախոսներից։ Եվ Արմեն Աշոտյանը կալանքի տակ է, որովհետեւ այն եզակի մարդկանցից է, ում Նիկոլ Փաշինյանն իր համար վտանգավոր ընդդիմախոս է համարում։ Բայց ասել՝ քանի Նիկոլը կա, Արմենը պետք է նստի, սա էլ ազնիվ չէ։ Ես կրկնում եմ՝ այս տղան իր իշխանությունը պահելու համար մահապարտ է։ Կամ մենք ունենում ենք մահապարտ ընդդիմություն, կամ հաջորդը լինելու ենք ես, մյուսները։ Այո, ստացվում է, որ միակ մեղավորը Արմեն Աշոտյանն է։ Նիկոլ Փաշինյանը էլեկտորատը շատ փոքր է, չգիտեմ, քանի տոկոս է մնացել, 8-10 տոկոս է մնացել իր էլեկտորատը, որի անունը ես պայմանականորեն դրել եմ «ախուրյանցի Անո»։

Արմեն Աշոտյանը կարողանում էր նաեւ կոնտակտ գտնել Նիկոլ Փաշինյանի էլեկտորատի հետ։ Նիկոլ Փաշինյանին պետք է, որ իր էլեկտորատի զոմբիացված կուսական բթամտությունը մնա անսասան։ Պողոսն էլ, ինչքան Պողոս լինի, ի վերջո հարց է տալիս՝ ո՞նց եղավ, որ փաբերում, սրա նրա հաշվին, 200 դրամ չունեցող ՔՊ-ական շարքային պատգամավորի հայտարարագիրն այսօր կարդում ես, զարմանում ես։ Մի թերագնահատեք Պողոսին, եկել է Պողոսի սթափվելու ժամանակը։ Եվ ինչքան շատ պողոսներ սթափվեն, այնքան Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ Արմեն Աշոտյանի նման դարի մեղավորներ շատ լինեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա հավելեց․ «Սերժի ժամանակ այսպիսի դատավարություն լիներ, ոնց որ Սերժ Սարգսյանի դատավարությունն է, հիմա Եվրոպական միության բոլոր դեսպաններ իրենց հետույքը ճղել էին»։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման ու փողերի լվացման համար:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031