Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանը պարբերաբար ընդհատում էր Արմեն Աշոտյանին, երբ նա ելույթ էր ունենում։ Արմեն Աշոտյանն իր ելույթի ժամանակ նաեւ դահլիճի ուղղությամբ էր նայում։ «Դուք՝ որպես մեղադրյալ, ունեք պարտավորություն, նայեք նախագահողի ուղղությամբ։ Նայեք ինձ ու խոսեք»,- Աշոտյանին նկատողություն արեց դատավորը։ «Ես հիմա խոսք եմ ասում, դուք մտքիս թելը կտրում եք։ Վերջիվերջո, որպես տղամարդ ինձ հասկացեք, այս կողմում կինս է նստած, մեկ-մեկ կարող եմ նայել»,- արձագանքեց Արմեն Աշոտյանը։
«Մինչեւ ձեր ելույթ ունենալը, հուսով եմ, նայել եք։ Եթե ուզում եք նայեք, նստած տեղից չի երեւում, դատարանը ձեզ թույլ կտա կանգնած նայել»,- ասաց դատավոր Դոլմազյանը։
Արմեն Աշոտյանն ի պատասխան նշեց․ «Ձեր բոլոր ջանքերը՝ իմ թույլ տեղերի վրա խաղալ ու շեղել ինձ բուն ասելիքից, որ սա սարքած ու քաղաքական գործ է, ապարդյուն են։ Ես շարունակում եմ դա պնդել»։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման ու փողերի լվացման համար:
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ