ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ դեկտեմբերի 14-ին գյումրեցի 33-ամյա մի երիտասարդ իր կողմից շահագործվող «Օպելով» համաքաղաքացի երեք ընկերների հետ մեկնելու են Երևան՝ վճարային տերմինալներից գողություն կատարելու:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների հետ, դեկտեմբերի 15-ին, ժամը 5:50-ին, Երևանի Աշտարակի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և, «Օպելով» հանդերձ, Կումայրիի բաժին են տեղափոխել չորս երիտասարդներին:
Անձնական խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 1 միլիոն 180 հազար դրամ, իսկ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են վճարային տերմինալի ընդհանուր 100 հազար դրամի երկու կտրոն և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Գյումրեցի երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն