Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քանդե՛լ երկու հարկը»․ ՀՀ վաստակավոր ճարտարապետը՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

Դեկտեմբեր 19,2023 17:38

Գյումրու սրտում՝ «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում գտնվող Աբովյան ճեմափողոցում երկհարկանի պատմական կառույցների կողքին, վեր է հառնում չորս հարկանի մի կիսակառույց, որը սկսած Սամվել Բալասանյանի կառավարման առաջին տարիներից արգելվեց ավարտին հասցնել՝ արգելոց-թանգարանի տեսքը խաթարելու, քաղաքի պատմական միջուկին անհարիր լինելու, քաղաքաշինական նորմերը չպահպանելու պատճառաբանությամբ։

Այդ կառույցը պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Aravot.am-ը «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքի վերականգնման ծրագրի շուրջ քննարկման հրավիրված ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Գյումրու նախկին գլխավոր ճարտարապետ, «Կումայրի» արգելոց-թանգարանի հիմնադիր Սաշուր Քալաշյանին հարցրեց՝ ինչպե՞ս լուծել այդ հարցը, ի՞նչ մասնագիտական խորհուրդ կտա։

«Քանդել, ես ինչքան գիտեմ որոշումը կայացվել է երկու հարկը թողնել, երկու հարկը քանդել, բայց չի արվում», – ասաց Սաշուր Քալաշյանը՝ նշելով, երբ կառավարությունը հաստատի «Կումայրի» արգելոց-թանգարանի փրկության իր ծրագիրը, այն է՝ երբ ստեղծվի բաց բաժնետիրական ընկերություն, այդ հարցը ևս կլուծվի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ Մուշեղյան says:

    Իմ կարծիքով խնդիրը հարկերի հետ չէ կապված կամ ուրիշ բանի, այլ նախանձի հերթական դրսեվորում…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031