Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսցի 17-ամյա քամանչահարը՝ բազմաթիվ փառատոնների մրցանակակիր

Դեկտեմբեր 19,2023 16:55

17-ամյա Սամվել Զաքոյանը 2015-2021 թվականներին սովորել և ավարտել է Վարդենիսի թիվ 1 Մանկական Երաժշտական դպրոցի «Քամանչա» ազգային լարային գործիքների բաժնը և ուսումնառության տարիներին հասցրել է մասնակցել մի շարք մրցույթ-փառատոնների՝ արժանանալով բազմաթիվ հեղինակավոր մրցանակների։

2023 թվականի դեկտեմբերի 6-ին Սամվելը, որպես անհատ կատարող, Հայաստանի պատվիրակության հետ միասին Մոսկվայում մասնակցել է միջազգային մեծ մասշտաբների «Art Panorama» և «Rising Star -Ծագող աստղ» փառատոններին և աշխարհի 7 երկրների 1200 մասնակիցների մեջ գրավել առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ Կոնստանտին Օրբելյանի անվան միջազգային մրցույթ փառատոնին իր մասնակցությամբ արժանացել է «Գրան Պրի» մրցանակի։

2023 թվականին Սամվել Զաքոյանը մասնակցել է նաև «Նոր ութերորդ հնչյուն» միջազգային մրցույթ փառատոնին, որը իր շուրջն էր համախմբել աշխարհի մի շարք երկրների պատվիրակությունների։ Այս փառատոնին նա արժանացել է «Տարվա նոր ութերորդ հնչյուն 2023» տիտղոսին։

Երիտասարդ քամանչահարը 2018 թ մասնակցել է «Art Music» միջազգային, «Նոր ութերորդ հնչյուն» հանրապետական, 2019 թվականին՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոններին և գրավել առաջին պատվավոր հորիզոնականը։

2020 թվականին Սամվելը առաջին պատվավոր մրցանակին է արժանացել «Նաիրյան երկիր» հանրապետական մրցույթ-փառատոնի ընթացքում, իսկ «Global Art fest» հանրապետական մրցույթ փառատոնին, որը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100 ամյակին, գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը, ինչպես նաև արժանացել Առնո Բաբաջանյանի անվան հատուկ մրցանակի։

Նույն թվականին, մասնակցելով «Global Art fest»-ի շրջանակներում անցկացված «Forte» մրցանակաբաշխությանը, արժանացել է պատվոգրերի, մեդալի և մրցանակների։

Մասնակցել է նաև «Արտ Պրոգրես» հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացել «Գրան Պրի» գլխավոր մրցանակի։

2021 թվականին Սամվել Զաքոյանը հանդես է եկել «Ծագող աստղ» հանրապետական մրցույթ-փառատոնին և գրավել առաջին պատվավոր հորիզոնականը։ Նույն թվականի նոյեմբեր ամսին Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի նվագախմբի հետ միասին նա մեկնել է Ֆրանսիայի հանրապետություն, ելույթներ ունեցել Լիոնում և Ռոմանում, հյուրախաղերով եղել է նաև Վրաստանում։

2021 թվականին Բելառուսի հանրապետությունում երաժիշտը մասնակցել է «Радуга над Витебском»-միջազգային մրցույթ-փառատոնին, գրավել առաջին պատվավոր հորիզոնականը և արժանացել ոսկե մեդալի։

2022 թվականին Վլադիմիր Սպիվակովի Հիմնադրամի Հայաստանյան նախագահի` Տիկին Վարդուհի Գևորգյանի ուղեկցությամբ Սամվելը ելույթ է ունեցել Մոսկվայի Չայկովսկու անվան Կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան մեծ դահլիճում։

Հանդիսանում է «Ատկեն Արմենիան» հիմնադրամի կրթաթոշակառու։

Սամվել Զաքոյանն այժմ Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում ձեռք է բերում համակարգչային գիտելիքներ, որից հետո նպատակ ունի 2024 թվականին ուսումը շարունակել Երևանի պետական Կոնսերվատորիայում։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031