Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ բանը, որ կուզեմ ասել հանձնարարական կատարող դատավորներին եւ դատախազներին, միշտ ֆիքսեք՝ Նիկոլից հետո կյանք կա»․ Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 19,2023 16:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի արձագանքին՝ կապված Աշոտյանի գործի հետ։ Հայկ Մամիջանյանն ասաց, որ ավելի վաղ էլ Եվրոպայից ամենաբարձր մակադրակով արձագանքներ են եղել Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ։ «Ոչ միայն ԵԺԿ հայտարարությունն է եղել, որտեղ հստակ ֆիքսվում է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է եւ պահանջ է ներկայացվում ազատ արձակել Արմեն Աշոտյանին եւ դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը, այլ նաեւ Կենտրոնամետ դեմոկրատների միությունից է եղել հայտարարություն, որտեղ նույնպես շատ հստակ ու շատ չոր ձեւակերպումներով ֆիքսում են, որ պարոն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հալածանք է եւ նա քաղբանտարկյալ է։ Այն հայտարարությունը, որն ստացվել է ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի նամակի, անհրաժեշտ է կարդալ տողատակերում։ Եթե այս պարագայում այս կառույցի ներկայացուցիչները չտեսնեին որեւէ խնդիր այս գործընթացում, ապա պատասխանը նմանօրինակ չէր լինի»,- ասաց Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ եվրոպական կառույցների հետ աշխատած ցանկացած մարդ կարող է ֆիքսել, որ թե այս հայտարարությունը, թե նախորդ հայտարարությունները բնորոշում են եվրոպական միջազգային կազմակերպությունների վերաբերմունքն այս գործընթացին։ «Աշխարհի տարբեր կետերում շատ տարբեր քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր են եղել, բայց այս մեկն արդեն աբսուրդի ժանրից անդին է։ Ինչպես իմ գործընկերներից մեկը մի անգամ ասաց՝ նույնիսկ ամենատարբեր քաղաքական բանտարկյալների քրեական գործերն այսպիսի խայտառակ կերպով չեն կարված ու ձեւվված, ինչպես Արմեն Աշոտյանի գործը։ Այնպես որ, ակնկալել, մտածել՝ պատասխան լինելու է Եվրոպայից, թե չէ, կարծում եմ՝ վաղուց ժամանակավրեպ է։ Եվրոպան հստակ ֆիքսել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, ՀՀ քաղաքացիների զգալի մի հատվածը, ըստ սոցիոլոգիական հարցումների, ֆիքսում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, եւ նրանցից ամենաշատը նշվում է Արմեն Աշոտյանի անունը»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը հավելեց, որ մենք մի երկրում ենք ապրում, որտեղ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ուղղակի ՔՊ-ին հաղթելու համար են պահում անազատության մեջ, Արմինե Ադիբեկյանի եւ Ավետիք Իշխանյանի նկատմամբ ֆեյսբուքյան գրառումների համար գործեր են հարուցվում։ «Իսկ այդ ամենի հետ կապված միակ բանը, որ կարող եմ ասել՝ դեմոկրատիայի բաստիոնենք էինք զանգել, ասում էին՝ այսպես երկար շարունակել չես կարող, եթե քո երկրի բնակչության մեկ քառորդն ասում է, որ դո դավաճան ես, վաղ թե ուշ գնալու ես»,- նշեց նա։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի այսօրվա դատական նիստից, Մամիջանյանը պատասխանեց․ «Մի բան կարող եմ ասել բոլոր այն դատավորներին, որոնք համաձայնում են դակել այս որոշումները՝ Նիկոլից հետո կյանք կա։ Միակ բանը, որ կուզեմ ասել թե դատավորներին, թե դատախազներին, որոնք այս կամ այն հանձնարարականն են կատարում, միշտ ֆիքսեք՝ Նիկոլից հետո կյանք կա»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031