«ՖԻՆՔԱ» Հայաստանը նշում է Հայաստանում իր հաջող եւ արդյունավետ գործունեության 25-ամյակը եւ այդ առիթով մեկնարկում է իր նոր խորհրդանիշը՝ «Ռոլլին»։
Արդեն քառորդ դար իր հաճախորդներին որակյալ և հասանելի ֆինանսական ծառայություններ մատուցած եւ կայունության բերած «ՖԻՆՔԱ»-ն ներկայանում է նոր դիմագծով: Նոր խորհրդանիշի տեսլականն է՝ ֆինանսական ծառայություններում լինել հոգատար, կայուն և վստահելի գործընկեր յուրաքանչյուր հաճախորդի համար։
Ռոլլին արտաքին գործոնների ազդեցության հետևանքով կորցնում է իր կայունությունը, տատանվում այս ու այն կողմ, բայց ի վերջո վերականգնում է իր կայուն դիրքը։ Ահա այս անկայուն իրավիճակում հայտնվում են շատերն, ովքեր կյանքի տարբեր փուլերում բախվելով ֆինանսական տարաբնույթ խնդիրների, կորցնում են իրենց կայունությունն ու հայտնվում անելանելի իրավիճակում։ Այս ամենից ելնելով՝ «ՖԻՆՔԱ»-ի կարևորագույն գործառույթը հանդիսանում է իր հաճախորդներին ձեռք մեկնելը, աջակցելն ու նրանց կայունությունը վերականգնելը։
Լինելով միջազգային ցանցի մաս եւ 25 տարի պատասխանատու ֆինանսական կառույց՝ «ՖԻՆՔԱ» Հայաստանն ունի իր հաճախորդների մասին հոգ տանելու և նրանց ավելի կայուն ապագա ստեղծելու ապացուցված փորձ: «ՖԻՆՔԱ»-ն առաջարկում է մրցունակ վարկեր եւ հաճախորդներին տրամադրում է մի շարք ծառայություններ, որոնք հատուկ նախագծված են նրանց յուրահատուկ և անհատական ֆինանսական կարիքները բավարարելու համար: «ՖԻՆՔԱ» Հայաստանը նաեւ շարունակաբար ուսումնասիրում է իր հաճախորդների ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները՝ կարևորելով նրանց խնդիրների արագ լուծումը:
Արագություն, պարզություն, թափանցիկություն, անհատականացված և ճկուն պայմաններ, փաստաթղթերի նվազագույն պահանջ, մատչելիություն ու հասանելիություն՝ ահա այն ամենը, ինչ բնորոշում է «ՖԻՆՔԱ»-ին: Կազմակերպության կարևորագույն գործառույթը իր հաճախորդներին ձեռք մեկնելն է, աջակցելն ու նրանց կայունությունը վերականգնելը, ինչն էլ ամփոփված է նոր խորհրդանիշ «Ռոլլիի» մեջ:
Իր նոր խորհրդանշով «ՖԻՆՔԱ» Հայաստանը նաև մեկնարկում է իր թվայնացումն ու հետաքրքիր փոփոխությունները՝ ժամանակին համընթաց։ «ՖԻՆՔԱ» Հայաստանը 2024-ին կընթանա թվային նոր պրոդուկտների ստեղծման և կատարելագործման ուղղությամբ․ կմեկնարկի «ՖԻՆՔԱ» մոբայլ հավելվածը՝ հաճախորդների համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։
25 տարվա ընթացքում ՖԻՆՔԱ-ն նշանակալի դեր է խաղացել Հայաստանի համայնքների զարգացման գործում, իրականացրել է տարբեր ծրագրեր՝ ուղղված կրթության, ֆինանսական գրագիտության և ձեռներեցության բարձրացմանն ամբողջ երկրում:
«ՖԻՆՔԱ» -ն համագործակցում է բազմաթիվ միջազգային ներդրումային և ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչը թույլ է տալիս լուծել տեղական համայնքների մարտահրավերներն ու առաջնահերթությունները։ «ՖԻՆՔԱ» Հայաստանը հավատարիմ լինելով իր սկզբունքներին՝ այսուհետեւ եւս կշարունակի լինել իր հաճախորդների կողքին՝ ներդրումներ կատարելով աղքատության նվազեցմանն ուղղված գործընթացում, վարկային եւ այլ ծառայությունների ոլորտում, ինչպես նաև նպաստելով համայնքների զարգացմանը՝ հատուկ մշակված վարկերի եւ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի միջոցով: