Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի Ալավերդի համայնքի 2024 թվականի բյուջեն. խորհրդակցություն համայնքապետարանում

Դեկտեմբեր 19,2023 16:14

Ալավերդու համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի համապատասխան բաժինները։

Համայնքի ղեկավարը խորհրդակցության սկզբում հատուկ շեշտեց այն հանգամանքը, որ համայնքապետարանը պատասխանատու շրջան է թևակոխում, և սահմանված ժամկետներում ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի համայնքի` 2024 թվականի բյուջեն:

Քննարկվեցին քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին, չսահմանված վայրերում բացօթյա առևտրին, հասարակական տրանսպորտի աշխատանքներին, համայնքապետարանի և առանձնացված ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին ծառայություների մատուցման որակին առնչվող հարցեր, տրվեցին հանձնարարականներ համապատասխան բաժիններին։ Անդրադարձ կատարվեց նաև համայնքապետարանի գործառույթներին վերաբերող այլ խնդիրներ և տրվեցին հանձնարարականներ դրանց լուծման նպատակով։

Համայնքի ղեկավարը, կարևորելով յուրաքանչյուր բաժնի դերը, առանձնացրեց քաղաքաշինության և հողաշինության բաժնին, որի աշխատանքը պետք է հիմնված լինի ինչպես արդյունավետության վրա , այնպես էլ պետք է պահպանի ու բարեկարգի համայնքի արտաքին տեսքն ու առանձնահատկությունները։

Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց այն մասին, որ համայնքապետարան մտնող ցանկացած բնակչի պետք է մատուցվի որակյալ ծառայություն, ինչն ամենակարևորն ու առաջնայինն է։

Ալավերդու համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031